ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Սխալները չշտկելու պատճառով հայտնվում ենք անառողջ իրականության մեջ

Սխալները չշտկելու պատճառով հայտնվում ենք անառողջ  իրականության մեջ
03.11.2024 | 09:35

Անսխալականության բարդույթը տիրել է բոլորիս, ու այս բարդույթով տառապողների մեծ մասը բացարձակ չի գիտակցում, որ դրա արդյունքում ինքն իրեն ավելի մեծ ու ավելի կոպիտ սխալների է դրդում:

Սխալական է ցանկացածս, ընդ որում, կարող ենք սխալվել այնպիսի բաներում, որոնց լիովին տիրապետում ենք, բայց պահի ազդեցության տակ սայթաքում և սխալվում ենք: Սխալվում ենք նաև չիմացության պատճառով, ինչն էլ սովորելու լավ առիթ է դառնում:

Բայց ՞ ինչ է անում միջին վիճակագրական հայ մարդը, երբ սխալվում է:

1. Սկսում է պնդել, որ ինքը սխալ չէ:

2. Սկսում է ամեն տեսակ տրամաբանական և, ավելի հաճախ, անտրամաբանական արդարացումներ փնտրել իր համար:

3. Այլ օբյեկտ է փնտրում, որպեսզի սխալը բարդի դրա վրա:

4. Սկսում է ստել և այլ իրողություններ հորինել, որպեսզի աղավաղի իր սխալվելու պատճառը:

5. Ծայրահեղաբար արդարանալով՝ դառնում է ծաղրի առարկա, չարանում է աշխարհի հանդեպ:

6. Անդադար ճիշտ լինելու ձգտումից դադարում է սովորել իր սխալներից, քանի որ չի գիտակցում դրանք, մեծամտանում է և արգելափակում է որպես մարդ աճելու իր բնույթը, դրանք չշտկելու պատճառով հայտնվում է անառողջ և խճճված իրականության մեջ և ստիպված է լինում սխալները կոծկել արդեն օրինախախտումներով:

Մտածեք, հարգելիներս, արժի՞ արդյոք մի ներողություն խնդրելու, մի բացատրություն տալու, մի գիտակցում և մարդավայել վարք դրսևորելու փոխարեն այսքան խնդիրներ գեներացնել, ինչ է թե՝ դուք անսխալական և կատարյալ թվաք և դրանով իսկ աղավաղեք ձեր աշխարհն ու իրականությունը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1711

Մեկնաբանություններ